Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գլխավոր խնդիրը՝ անարդյունավետ կառավարում

Գլխավոր խնդիրը՝ անարդյունավետ կառավարում
19.10.2023 | 11:31

Վաենկոմատների միջոցով զորահավաք կազմակերպելը երկրորդ համաշխարհայինից մնացած հնություն է։ Իսրայելը մի քանի օրում 360.000 մարդ հավաքագրեց՝ կիրառելով չլսված ու չտեսնված մի բան՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ։

Անցած տարի Ռուսաստանում իրականացված զորահավաքը նույնպես վերածվեց քաոսի, բայց, ի տարբերություն մեզ, ռուսներն արագ հասկացան խնդրի պատճառը և ստեղծեցին ու ներդրեցին զորահավաքը կառավարող ծրագրային համակարգ։

Առանց չափազանցնելու՝ Հայաստանում կան հարյուրավոր ՏՏ ընկերություններ, որոնք ի վիճակի են ստեղծել զորահավաքի կառավարման համակարգ, ամբողջ հարցն այն է, որ պետությունը այդպիսի խնդիր չի դնում։ Եվ սա կոչվում է անարդյունավետ կառավարում։ Բոլորը կենտրոնացել են կոռուպցիայի վրա։ Իհարկե, կոռուպցիան վատ բան է, բայց կա կոռուպցիայից բազմակի անգամ ավելի վատ բան՝ անարդյունավետ կառավարումը։

Արդյունավետ պետության պարագայում մենք շատ արագ կերպով ոչ միայն զորահավաքի կառավարման համակարգ ենք ունենալու, այլև բեկումնային առաջընթաց ենք գրանցելու սեփական արտադրության հարձակողական ու պաշտպանողական զինատեսակների հարցում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 6186

Մեկնաբանություններ